Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3)
Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ
![Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ](up/article/big/file_344_2738399.jpg)
Սոցիոլոգների կարծիքով միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները` 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ` մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված տարբեր տարիքի տղամարկանց և կանանց մոտ 12%-ը ընդհանրապես չեն կարողացել մտաբերել, թե երբ են վերջին անգամ համբուրվել: Հ
ամբուրվելը յուրաքանչյուրիս կյանքում այնքան ինքնաբուխ և բնական երևույթ է դարձել, որ շատ հաճախ մենք դրան առանձնակի նշանակություն չենք տալիս: Բայց իզուր, քանի որ վերջինս ոչ միայն ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում, այլև բարերար ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, կրճատում է սթրեսը, այրում կալորիաները, խթանում իմունային համակարգը: Համբույրի մոգական ուժը թույլ է տալիս ձեռբազատվել նույնիսկ զկրտոցից:
Համբուրվելու արվեստը գալիս է դարերի խորքից: Այն ռոմանտիկ և հանելուկային երևույթ է: Առանձնահատուկ կախարդանք ունեն ամենաանմեղ, համարյա մայրական սուրբ քնքշանքները երեխայի հանդեպ, որոնք և' ցավն են մեղմում, և' վերքերն են ամոքում: Լինում են նաև նենգ համբույրներ, ինչպիսին, օրինակ, Հուդայինն էր` դավադրությամբ դրոշմված Քրիստոսի ճակատին: Գոյություն ունեն նաև այսպես կոչված հեռահար նպատակներ հետապնդող համբույրներ, կրոնական և ծիսական համբույրներ, ինչպես նաև ողջույնի, քաղաքական, ընկերական և էրոտիկ համբույրներ...
Ուզում եք` հավատացեք, ...
Հակառակ տարածված այն կարծիքի, թե համբուրվելը միայն բանական մարդուն է հատուկ` ամերիկացի մարդաբանները պնդում են, որ մինչև մարդ արարածի հայտնվելը շիմպանզեներն ու օրանգուտանգները վաղուց արդեն «տրվում էին» այդ զբաղմունքին: Այդ հաճելի «նախապատմական ժառանգությունը» յուրացվել և իր ուրույն տեղն է գտել աշխարհի ժողովուրդների 90%-ի մոտ: Մնացած 10%-ը կազմում են Աֆրիկայի հարավում բնակվող տոնգա ցեղի ներկայացուցիչները, որոնց կարծիքով համբուրվելը պարզապես նողկալի երևույթ է, և վերջիններիս հյուսիսային եղբայրակիցները, որոնք էլ իրենց հերթին համբուրվելը կատարյալ անվայելուչ արարք են համարում: Նույնիսկ քթերն իրար քսելու համբավ ունեցող էսկիմոսները չեն բացառում «շուրթերի միաձուլումը». պարզապես նրանց համբույրը խիստ յուրօրինակ բնույթ է կրում, ինչն էլ կողմնակի դիտորդի աչքերում նույնացվում է «քթերով համբուրվելու» հետ:
Անտիկ տարեգիրների վկայությամբ Հին Հռոմում մարդիկ համբուրում էին գրեթե յուրաքանչյուր հանդիպածին (բացառություն էին կազմում միայն ստրուկները): Դրան հակառակ` միջնադարյան իտալացին ստիպված էր կնության առնել այն աղջկան, որին համբուրել էր մարդաշատ վայրում: Իսկ Ասիայում, օրինակ, համբուրվելը մինչ օրս խիստ անձնական երևույթ է համարվում, և զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ-ները) մեկը մյուսին հաջորդող արշավներ են կազմակերպում` պարսավելով հասարակական վայրերում համբուրվող երիտասարդներին: Առավել պահպանողական համարվող ճապոնական դաստիարակության կանոնները պահանջում են ընկերներին, կողակիցներին և սիրեցյալներին հասարակական վայրերում ողջունել` լոկ բարեկրթորեն գլուխ տալով: Նույնիսկ երկարատև բացակայությունից հետո տուն վերադարձող զինվորի մայրն ու կինն իրենց կարոտն արտահայտում են միմիայն քնքշալից ժպիտով:
Հին ավանդապատման համաձայն` համբույրը հնարավորություն է տալիս «ներթափանցել» դիմացինի հոգու խորքը: Միգուցե հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ եգիպտական թագուհի Կլեոպատրան, որը հայտնի է ոչ միայն իր քաղաքական խարդավանքներով, այլև բազմաթիվ հաղթական ավարտ ունեցած սիրավեպերով, երբեք չի համբուրվել (եթե, իհարկե, հավատանք պատմագրական տեղեկություններին):
Ուզում եք` ոչ...
Ի դեպ, համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ է համարվում: Բոլորովին վերջերս Թայլանդում տեղի ունեցող ամենաերկարատև համբույրի մրցույթում բավականին հետաքրքրաշարժ մի դեպք պատահեց: Նախկինում իրար անծանոթ մի աղջիկ ու մի պատանի, որոնք «տարերայնորեն» որոշել էին մասնակցել այդ արտառոց մարաթոնին, մի քանի ժամ տևող համբույրից հետո ամուսնության որոշում կայացրին:
Այնուամենայնիվ, ոմանք գիտակցաբար թույլ չեն տալիս ո'չ իրենց հոգիները «ներթափանցել», ոչ էլ նման յուրօրինակ «թեստավորում» են ուզում անցնել: Ավելի քան հարյուր տարի առաջ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների էմանսիպացված մասի մոտ համբույրի հանդեպ կատաղի ատելության մի իսկական ալիք բարձրացավ: Իսկ գիտե՞ ք, թե որն էր դրա պատճառը. «ազատագրված կանայք» գտնում էին, որ այդ «բացարձակապես անօգուտ զբաղմունքը» հակահիգիենիկ և նույնիսկ վտանգավոր է: Իլֆի և Պետրովի` բոլորիս հայտնի անմահ ստեղծագործության մեջ կա մի դրվագ, որտեղ Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակի (ԶԱԳՍ-ի) պատին փակցված է մի հայտարարություն, որում ասվում է. «Համբույրը ինֆեկցիաների փոխանցողն է»: Իսկ արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը:
Համբույրի «նվիրական գործին» անխուսափելիորեն մասնակից բերանի խոռոչի լորձաթաղանթը իրականում ցանկացած ինֆեկցիայի համար բաց դարպաս է հանդիսանում: Ու, չնայած այն հանգամանքին, որ մեր օրգանիզմը մեր մասին հոգ է տանում` շատ միկրոօրգանիզմների դեմ բավականին ագրեսիվ նյութեր արտադրելով, այնուամենայնիվ, համբույրն իր «փոխանցողի» գործն անում է: Շուրթերի գեթ մեկ զգայական հպման արդյունքում համբուրվողները մոտ 250 տարբեր բնույթի բակտերիաներ են «փոխանակում»: Սրան հակառակ` որոշ ստոմատոլոգներ համոզված են, որ համբույրը հանդիսանում է ամենաբնական մաքրիչ միջոցը, որով կարելի է կանխել կարիեսի և պարադոնտոզի առաջացումը: Մինչդեռ ստոմատոլոգների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ համբույրը կարող է հանգեցնել ատամների քայքայմանը:
«Հոգու ներթափանցման» միջոցով կարելի է վարակվել գրիպով, ինֆեկցիոն մոնոնուկլեոզով, տոնզիլիտով, դիֆտերիայով, կապույտ հազով, կարմրուկով, քութեշով, ստոմատիտով, հերպեսով:… Տեսականորեն համբույրը կարող է նպաստել նույնիսկ ՁԻԱՀ-ով, պալարախտով և կենցաղային սիֆիլիսով վարակվելուն. էլ չենք խոսում օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին: Բերանի խոռոչի լորձաթաղանթում հայտնաբերվել են տարրեր, որոնք կարող են խթանել գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև Helikobacter pylori բակտերիայի զարգացումը: Ուրեմն կարելի է ենթադրել, որ համբույրը կարող է նաև նման հիվանդությունների տարածման պատճառ դառնալ:
Հեքիաթը կյանք չէ, բայց իրականությունից է ծնվում:
Համբույրի հրաշագործ ուժին երբևէ չեն կասկածել միայն հեքիաթային հերոսները: Հենց համբույրն էր, որ Կային փրկեց կախարդանքից, Սպիտակաձյունիկին արթնացրեց մահաբեր քնից, գորտին արքայադստեր վերածեց, իսկ հրեշին` գեղեցիկ արքայազնի: Ակնհայտ է նաև մի փաստ, որ հեքիաթներում երբեք «չար նպատակներով» չեն համբուրել («Վամպիրների համբույրները» հաշվի չենք առնում, քանզի դրանք ո'չ հեքիաթային պատմություններ են):
Դե ինչ, արժե՞ արդյոք երկմտել կամ կասկածանքով վերաբերվել «երկու հոգիներն իրար կապող այդ գեղեցիկ կամրջին» կամ էլ սիրեցյալին համբուրելուց առաջ ուշի-ուշով թերթել նրա բժշկական անկետան: Ընտրությունը ձերն է, սակայն ակնհայտ հիվանդ մարդու հետ շփվելիս ավելի լավ է քիթը և բերանը ծածկել բամբակ-թանզիվային դիմակով կամ օգտվել հաղորդակցման ձեռքի տակ եղած միջոցներով (հեռախոս, ինտերնետ, sms հաղորդագրություններ և այլն): Կարծում ենք` կհամաձայնեք, որ ամենաանվտանգ համբույրն այն համբույրն է, որը տեղի չի ունենում: Իսկ եթե այնուամենայնիվ ձեր շուրթերը միաձուլվել են ձեր սիրեցյալի շուրթերին, պետք չէ խուճապի մատնվել և մտածել այն հազարավոր միկրոբների մասին, որոնք հավանաբար «վխտում» են նրա բերանի խոռոչում: Ավելի լավ չէ՞ տրվել զգայական հաճույքի բերկրանքին` չմտածելով հնարավոր հետևանքների մասիÝ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Կենսակտիվ հավելումներ. շրջանառության կարգավորման անհրաժեշտություն Կենսակտիվ հավելումներ. շրջանառության կարգավորման անհրաժեշտություն](up/article/small/picture_336.jpg)
Վերջին տարիներին Հայաստանի շուկայում ակտիվորեն առաջ են մղվում բազմազան ու բազմաթիվ կենսաբանական ակտիվ բաղադրատարրեր պարունակող արտադրանք` հայտնի ''կենսակտիվ հավելումներ'' անվանմամբ...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս հրաժարվել ծխելու վնասակար սովորությունից Ինչպե՞ս հրաժարվել ծխելու վնասակար սովորությունից](up/article/small/picture_367.jpg)
Արտասահմանյան մամուլում նկարագրվում է 5 օրվա ընթացքում ծխելուց հրաժարվելու միջոց, որն ամերիկյան մասնագետների կողմից առաջարկվել է աստղագնացների խումբ ընդունված օդաչուներին: Ահա այդ մեթոդը...
![](images/calendar.png)
![Հարցազրույց բժիշկ-դեղաբան Դավիթ Պետրոսյանի հետ Հարցազրույց բժիշկ-դեղաբան Դավիթ Պետրոսյանի հետ](up/article/small/picture_18.jpg)
Մեր հյուրն է բժիշկ-դեղաբան, "Մարդու առողջությունը" հիմնադրամի հիմնադիր, "Բժիշկ Պետրոսյանի դեղատոմսը" հեռուստատեսային հաղորդաշարի հեղինակ և վարող Դավիթ Պետրոսյանը, որն ինքն է վերջին տարիներին ամեն շաբաթ հյուրընկալում բժշկական աշխարհի...
![](images/calendar.png)
![Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն](up/article/small/picture_341.jpg)
Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...
![](images/calendar.png)
![Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը: Կադրային քաղաքականություն Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը: Կադրային քաղաքականություն](up/article/small/picture_19.jpg)
Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը Երևանում, և որո՞նք են այս բնագավառի կադրային քաղաքականության հեռանկարները։ Այս հարցերը պարզելու նպատակով ներկայացնում ենք մեր թղթակցի հարցազրույցը...
![](images/calendar.png)
![Զրույցներ Զրույցներ](up/article/small/picture_20.jpg)
Երիտասարդ արվեստագետ Սուրեն Համբարձումյանը մեզ է տրամադրել իր ստեղծագործական զինանոցից գործեր, որոնք համահունչ լինելով մեր կողմից որդեգրած մոտեցումներին, աչքի են ընկնում իրենց գեղագիտական մոտեցումներով...
![](images/calendar.png)
![Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն](up/article/small/file_23_2098958.jpg)
Խոսելով գլխացավի տարածվածության խնդրի մասին, հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 1000 մարդուց առնվազն 50-200-ը կանոնավոր կերպով գանգատվում են գլխացավից...
![](images/calendar.png)
![Վիտամիններ` B3 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին հիդրոքլորիդ) Վիտամիններ` B3 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին հիդրոքլորիդ)](up/article/small/picture_342.jpg)
Պանտոտենաթթուն բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության և մարսողական համակարգի վրա: Այն լիպիդների և ամինաթթուների նյութափոխանակության մեջ...
![](images/calendar.png)
![Ինչի՞ կարիք ունի մաշկը գարնանը Ինչի՞ կարիք ունի մաշկը գարնանը](up/article/small/picture_25.jpg)
Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու, ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով...
![](images/calendar.png)
![Բուժական սնունդ` մանուկներին Բուժական սնունդ` մանուկներին](up/article/small/picture_26.jpg)
Սակավարյունության դեպքում նշանակվող սնունդ։ Արյան մեջ երկաթի պարունակության պակասի պատճառով առաջացած սակավարյունության դեպքում երեխայի սնունդը պետք է հագեցնել այնպիսի մթերքով...
![](images/calendar.png)
![Էխինացեան ինֆեկցված, կծած վերքերի բուժման բուսական դեղամիջոց Էխինացեան ինֆեկցված, կծած վերքերի բուժման բուսական դեղամիջոց](up/article/small/picture_350.jpg)
Հարբուխն ու կոկորդում քերվածության զգացողությունը մեզանից յուրաքանչյուրին տարին առնվազն մի քանի անգամ անհանգստացնում են: Երեխաները միջին հաշվով տարեկան 8 անգամ հիվանդանում են սուր շնչառական...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն